Հակապլաստիկ հերոսներ. Բնապահպանական կրթական նախաձեռնություն
Բնապահպանական դասընթացներ, խաղեր ու մրցույթներ Երևանի շուրջ 200 աշակերտների համար
English version of the webpage is available here.
Խնդիր
Ներկայիս աշխարհում առավել խնդրահարույց մարտահրավերներից մեկը, որին բախվում է յուրաքանչյուրս, չվերամշակվող աղբի ամենօրյա արագընթաց ավելացումն է: Մեր մոլորակը գերբնակեցված է և ծածկված աղբով: Հենց հիմա է այն կարևոր ժամանակը, երբ այս ճգնաժամի հաղթահարման համար կենսական անհրաժեշտություն է դարձել կայուն, լայնածավալ և շահավետ լուծումների մշակումը: Այսպիսի նորարար լուծումներ պահանջող հարցերից է պլաստիկը:
Շատերը հավատացած են, որ երեխաների այս սերունդն է պայքարելու պլաստիկի և գլոբալ տաքացման դեմ՝ գտնելով կայուն և նորարար լուծումներ: Բայց ինչպե՞ս կարող ենք խոսել այս խնդրիների մասին երեխաների հետ, ինչպե՞ս կարող ենք հետաքրքիր կերպ բարձրացնել նրանց գիտակցությունը այս հարցի շուրջ:
Ահա այս մարտահրավերին է ուղղված մեր ծրագիրը:
Լուծում
Մարդիկ, Կայուն բարեկեցություն, Շահույթ – ահա այս 3 հիմնասյուների վրա է ձևավորվել Շրջանաձև տնտեսության (Circular Economy) գաղափարը, որի նպատակն է առանձնացնել նյութական բարիքների աճը մոլորակի ռեսուրսների անխնա վատնումից:
Առաջին անգամ Հայաստանում մենք համախմբելու ենք ավելի քան 200 աշակերտների Երևանի հինգ դպրոցներից (Չարենցի անվ. թիվ 67 դպրոց, Մ Նալբանդյանի անվ. թիվ 33 դպրոց, Այբ դպրոց, Արեգնազան կրթահամալիր, Շիրակացի ճեմարան)՝ շրջանաձև դիզայնի սկզբունքներով մշակված տարբեր կրթական միջոցառումների շարքի մասնակցելու համար։
Մայիս ամսին բոլոր մասնակից դպրոցներում իրականացվելու են տարբեր ուսուցողական դասընթացներ և մենթորություն։ Դասընթացներին հետևելու է բացօթյա միջոցառում, որը կուղեկցվի տարբեր խաղերով և կոշտ պլաստիկի գունային տեսակավորման մրցույթներով ՝ երեխաների գիտակցության մեջ այս խնդրի հրատապությունը և համապարփակ լուծումների մշակման անհրաժեշտությունը ավելի ամրապնդելու նպատակով։
Արդյունք
Եթե նայենք անմիջական արդյունքներին, ապա աշակերտները կսովորեն՝
ԴԻԶԱՅՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ. Կենտրոնանալ դիզայն մտածողության դպրոցի առաջին երեք փուլերի վրա․ Համապրում (էմպատիա), Խնդրի սահմանում և Գաղափարների գեներացում
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ. Հասկանալ, թե ինչպես կարող են ամենօրյա մտահոգությունների բաղադրիչ մասերը դիտարկել իրար և այլ համակարգերի հետ փոխկապակցված լինելու կոնտեքստում, այլ ոչ առանձին։
Իսկ քննարկելով աշակերտների վարքագծի երկարաժամկետ փոփոխությունները՝ կարող ենք ակնկալել, որ այս նախագիծը՝
Կնպաստի, որ երեխաները բարձրացնեն ավելի փոքր երեխաների իրազեկվածությունը՝ սերնդեսերունդ փոխանցելով գիտելիքները
Կստեղծի տեղեկացված և գիտակից երեխաների բանակ՝ նրանց ուսուցանելով կայունություն, հարգանք, քննադատական և նախաձեռնողական մտածողություն
Կնպաստի էկո-քաղաքացիության մտածելակերպի զարգացմանը
Կնպաստի Երեւանի՝ որպես կայուն կանաչ քաղաքի զարգացմանը։
Կազմակերպիչներ
Փրոփր Պլաստիկը կայուն դիզայնի ընկերություն է, որը նպատակ ունի Հայաստանում զարգացնել նորարարկան մոտացումներ թափոնների կառավարման շուրջ՝ դեն նետված պլաստիկ նյութերը տնտեսապես կենսունակ արտադրանքի վերածելով ու կիրառելով վերամշակման և արտադրության բնապահպանորեն անվտանգ եղանակներ:
Revolve Consulting-ը հանդիսանում է առաջատար զարգացման խորհրդատվական կազմակերպություն, որի նպատակն է շրջանաձև տնտեսությանը միտված բիզնես մոդելների վերափոխումը և կայուն զարգացման համար այլընտրանքային հնարավորությունների ստեղծումը: Օգնելով իր շահառուներին ստեղծել դրական բիզնես արժեք, կրճատել ռեսուրսենրի շահագործման ծախսերը՝ Revolve Consulting-ը ընդունում է մարտահրավերը՝ վերափոխելու մեր ներկայիս բացասական հետքերը ի նպաստ ապագա սերունդների։
Գլոբալ Շեյփերս Երևանը համաշխարհային Գլոբալ Շեյփերս համայնքի (Global Shapers Community) մասն է և ստեղծվել է 2012 թվականին։ Լինելով Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) նախաձեռնություն՝ Գլոբալ Շեյփերս համայնքը մինչև 30 տարեկան ոգևորող երիտասարդների միջազգային ցանց է, որը լուծում է տարբեր տեղական և գլոբալ խնդիրներ: